Թուրքիայում հունվարի 22-ին սուգ է հայտարարվել լեռնադահուկային հանգստավայրում հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի կապակցությամբ՝ հայտարարել է Ռեջեփ Էրդողանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թուրքիայի Բոլու շրջանում գտնվող Քարթալքայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել: Դա տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 03:00-ի սահմաններում յոթհարկանի հյուրանոցի տանիքում և արագ տարածվել ամբողջ շենքով: Վերջին պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 66-ի, տուժել է 51 մարդ:
Թուրքիայի իշխանությունները հրդեհի հետաքննության շրջանակում չորս մարդու են ձերբակալել, այդ թվում՝ հյուրանոցի սեփականատիրոջը: