Հունվարի 19-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո Գազայի բնակիչներն այսօր մարդասիրական օգնություն են ստացել: Երեկ արդեն հումանիտար օգնություն տեղափոխող 600 բեռնատար մտել էր պաղեստինյան անկլավ: Հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո հազարավոր պաղեստինցիներ հետ են վերադարձել իրենց բնակավայրեր: Ավելի վաղ Համաձայնության շրջանակում 3 իսրայելցի պատանդ է տուն վերադարձել, իսկ Իսրայելը ազատ է արձակել 90 պաղեստինցու: ՀԱՄԱՍ-ը իսրայելցի պատանդներին հանձնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անդամներին, որոնք էլ իրականացրել են տեղափոխման գործընթացը:
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։