Արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հայաստանը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների հետ ընդհանուր արժեքների և շահերի վրա հիմնված ռազմավարական գործընկերությունը: Մենք պատրաստակամորեն սպասում ենք մեր համագործակցության ամրապնդմանը՝ նպաստելու մեր երկու երկրների անվտանգությանը, ժողովրդավարությանը և բարգավաճմանը»,- X-ի միկրոբլոգում գրել է Միրզոյանը:
Ավելի վաղ ԱՄՆ Սենատը Մարկո Ռուբիոյին հաստատել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում: