Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը չի ավարտվի ոչ վաղը, ոչ էլ հաջորդ օրը՝ չնայած դա արագ անելու՝ Դոնալդ Թրամփի խոստումներին։ Նա կոչ է արել եվրոպական երկրներին սթափվել՝ հաշվի առնելով ԱՄՆ նոր նախագահի որդեգրած արտաքին քաղաքական կուրսը:
Էմանուել Մակրոնի խոսքով՝ անհրաժեշտ է մեծացնել Կիևին աջակցությունը, որ առաջիկայում ուկրաինական կողմը կարողանա ուժեղ դիրքերից խոսել Մոսկվայի հետ հնարավոր բանակցություններում:
Նա հավելել է՝ հնարավոր հրադադարի հենց հաջորդ օրը հարկավոր կլինի անտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային, որ պատերազմը չի վերսկսվի: «Պետք է երաշխավորվի նաև Եվրոպայի անվտանգությունը»,- շեշտել է Ֆրանսիայի նախագահը: