Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են՝ 2024 թ. ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձանց համար առավել բարենպաստ և որակյալ հեռախոսակապ ապահովելու նպատակով բոլոր 10 քրեակատարողական հիմնարկների համար ձեռք են բերվել և ներկայումս տեղադրվում են նոր, հակավանդալային, անհատական քարտային համակարգով աշխատող հեռախոսներ։
Հեռախոսակապի նոր համակարգի ներդրումն առանձնահատուկ է նրանով, որ բացի անվճար զանգերից դեպի հատուկ կարևորության հեռախոսահամարներ (ՄԻՊ, Արդարադատության, Առողջապահության նախարարություններ, Քրեակատարողական ծառայություն, տարբեր այլ կառույցների թեժ գծեր և այլն)՝ ազատազրկված անձանց համար հնարավորություն է ստեղծվում նաև ամսական 20 րոպե զանգեր իրականացնել:
ՀՀ բոլոր ֆիքսված և բջջային ցանցեր անվճար՝ պետական միջոցների հաշվին։ Տրամադրվող անվճար րոպեների սպառումից հետո ազատազրկված անձը կարող է կանխավճարային եղանակով ստանալ խոսելաժամանակ՝ 1 րոպեն 8,91 ՀՀ դրամ սակագնով՝ նախկին 18-35 ՀՀ դրամ սակագնի փոխարեն:
Ծրագիրը մոտենում է ավարտական փուլին։