Իմ հայտարարագրի օրինակով քննարկում ենք, թե որքանով է հայտարարագրման համակարգը մատչելի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Համընդհանուր հայտարարագիրս ամբողջությամբ լրացնելու համար ինձ պակասում է երկու տվյալ՝ 2024-ին ստացածս վարկերի թիվը և ավանդից ստացած տոկոսները։ Այդ տվյալներն եմ հավաքում»,- գրել է վարչապետը:
Վարչապետը նաև նշել է, որ համընդհանուր հայտարարագրի լրացումը վաղը կշարունակի և կավարտի:
Ավելի վաղ վարչապետն անդրադարձել էր եկամուտների հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակի ընդլայնման պատճառներին:
Պատասխանելով քաղաքացիներից ստացած հարցերին, թե ինչի համար են իրենք լրացնում այդ հայտարարագիրը, Նիկոլ Փաշինյանն ասել է՝ դրա համար կա մի քանի պատճառ, որից մեկը հակակոռուպցիոն պայքարում իշխանության հետևողականությունն է: