ՀՀ տարածքից հայկական որոշ փորձագետներ, քաղաքական գործիչներ այնպիսի տեքստեր են ասում, որ Հայաստանի Հանրապետության հակառակ պետության կամ Հայաստանի Հանրապետության պետական շահերին դեմ աշխատող երկրների շուրթերից չես էլ լսի: Այդ մասին ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով պատգամավոր Գեղամ Նազարյանի դիտարկմանը, թե Հայաստանում հեռարձակվող եթերներում հաճախ հնչում են հայտարարություններ, որոնք պետական շահին հակասող բովանդակություն են ենթադրում:
Արթուր Հովհաննիսյանը կարծում է՝ պետք է գնալ այդ բովանդակության հետևից:
«Այստեղ օրենսդիրը շատ մեծ անելիք ունի օրենսդրական փոփոխությունների տեսանկյունից, որ մենք կարողանանք ավելի խիստ լինել պետական շահին հակասող բովանդակության նկատմամբ»,- ասաց նա: