Հունվարի 21-ին՝ ժամը 01:16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Nissan (վարորդ՝ Ա. Մ., ծնված 2000 թ.) և Opel (վարորդ՝ Վ. Ն., ծնված 1997 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Վ. Ն.-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Opel մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Nissan մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել հերթապահություն մինչ Opel մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պարպվելը։