Թբիլիսին հույս ունի, որ «խորքային պետության» դեմ պայքարը կավարտվի նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակով, ինչը կնպաստի խաղաղության ապահովմանը և ճիշտ ու առողջ արժեքների տարածմանը՝ կառավարության նիստում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ հավելելով՝ «անցած չորս տարիները բավականին բարդ էին ինչպես մեր երկրի, այնպես էլ ողջ աշխարհի համար։ Կոնկրետ մեր երկրում այս չորս տարվա ընթացքում հեղափոխության չորս փորձ է եղել։ Մենք մեծ հույս ունենք, որ հաջորդ չորս տարիները որակապես տարբեր կլինեն, շատ ավելի հանգիստ կլինեն աշխարհի համար, և, իհարկե, այս ամենը պետք է արտացոլվի նաև մեր երկրում»: Կոբախիձեն ընդգծել է, որ այս պայքարում հաջողությունը վճռորոշ կլինի Վրաստան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորման համար:
«Մենք ևս մեկ կարող ենք անգամ հաստատել մեր պատրաստակամությունն ու ցանկությունը վերականգնելու ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները, զրոյից թարմացնելու ռազմավարական հարաբերությունները: Հույս ունենք այս ուղղությամբ զգալի հաջողություններ ունենալ»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: