Իրանը կզարգացնի համագործակցությունը Ռուսաստանի հետ ռազմական և անվտանգության ոլորտում, որպեսզի «թշնամին չկարողանա հեշտությամբ ոչնչացնել մեզ»` հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ռուսական պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։«Եթե մյուս պետությունները հարձակվեն մեր երկրների վրա, ապա այն հիմքի վրա, ինչ գրված է պայմանագրում, մենք պարտավորություններ ենք ստանձնում ոչ մի դեպքում չմասնակցել ագրեսորներին օգնող գործընթացներին։ Մենք ունենք պայմանավորվածություններ Ռուսաստանի հետ, բայց մանրամասները կորոշվեն հետագա գործընթացներով և պայմանավորվածություններով»,- ասել է Փեզեշքիանը։
Նրա խոսքով՝ ընդհանուր հայեցակարգն անհրաժեշտ է հետագայում գործնական ծրագրեր մշակելու համար։
«Մենք պետք է համագործակցենք, որպեսզի թշնամին չկարողանա հեշտությամբ գալ, ոչնչացնել մեզ և հեռանալ։ Թշնամին չպետք է որևէ պատրանք ունենա, որ կարող է հեշտությամբ հաղթել մեզ»,- նշել է Իրանի նախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում: