Հունվարի 20-24-ը Շվեյցարիայի Դավոսում կանցկացվի Համաշխարհային տնտեսական ֆորում 2025-ը: Այս տարվա թեման է «Համագործակցությունն ինտելեկտուալ դարաշրջանում»: Ի թիվս այլ հարցերի՝ կքննարկվեն աշխարհատնտեսական անորոշությանը, արհեստական բանականությանը, աճի գործընթացի վերաիմաստավորման ու մոլորակի պաշտպանության թեմաները:
Սպասվում է, որ համաժողովին կմասնակցի մոտ 3000 մարդ ավելի քան 130 երկրից: Կառավարության մոտ 350 ղեկավար, այդ թվում՝ 60 պետության և կառավարության ղեկավարներ բոլոր կարևոր տարածաշրջաններից, ներառյալ՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը (նա մասնակիցների ինտերակտիվ երկխոսությանը կմիանա տեսակապի միջոցով) և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Մեր տարածաշրջանից համաժողովին կմասնակցեն ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Ալիևը:
Համաժողովին մասնակցում են նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ԱՄՀ ղեկավար Քրիստալինա Գեորգիևան, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատոր Ախիմ Շտայները և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։