ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 26-ին հաղորդվել էր 73-ամյա Գրետա Զաքարյանի՝ գերեզմանատուն գնալու և անհայտ կորելու մասին։
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների կողմից ձեռնարկված որոնողական միջոցառումների արդյունքում հունվարի 17-ին կնոջ դին հայտնաբերվել է Էջմիածին քաղաքի ջրատարներից մեկի մեջ: