Լրատվամիջոցները և Telegram ալիքները հաղորդում են գիշերն ուկրաինական անօդաչու թռչող սարքերով Կազանի ավիաարտադրական ձեռնարկությունների վրա հարձակումների մասին։ Ըստ նախնական տվյալների՝ պայթյուն է տեղի ունեցել Գորբունովի անվան Կազանի ավիացիոն գործարանի տարածքում։
Այս ֆոնին Թաթարստանի մայրաքաղաքի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները։ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոն իր Telegram ալիքում գրել է, որ նման միջոցներ են ներդրվել «քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար»։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ հարվածն իրականացվել է Лютый ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքով։ Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ առայժմ չկան: