Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն (Coreper) հունվարի 24-ին նախատեսել է հաստատել Վրաստանի դիվանագետների և պաշտոնյաների համար առանց վիզայի ռեժիմը դադարեցնելու մասին Եվրամիության խորհրդի բանաձևը:
«Սա հստակ ազդանշան է Վրաստանի իշխանություններին, որ նրանք չեն կարող ճնշել ընդդիմության ձայները կամ սահմանափակել խոսքի ազատությունը առանց հետևանքների»,- նախաձեռնությունը մեկնաբանել է ԵՄ արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը:
ԵՀ-ն բացատրել է, որ եթե ԵՄ խորհուրդն ընդունի այդ բանաձևը, ապա Վրաստանի դիվանագետներից, պաշտոնյաներից և նրանց ընտանիքներից, որոնք ունեն դիվանագիտական և ծառայողական անձնագրեր, վիզա կպահանջվի ցանկացած 180-օրյա ժամկետում մինչև 90 օր՝ ԵՄ մեկնելու համար: