Պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ կազմակերպությունը կիրակի՝ հունվարի 19-ի երեկոյան, Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի առաջին փուլի շրջանակում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) է հանձնել երեք կին պատանդի:
Նրանց արձակումից յոթ ժամ անց Իսրայելը ազատ է արձակել 90 պաղեստինցի բանտարկյալի: Ազատված պաղեստինցիների թվում է Հորդանան գետի արևմտյան ափի 78 և Արևելյան Երուսաղեմի 12 բնակիչ։
Ynet պորտալի տվյալներով՝ նրանց թվում կա 69 կին, այդ թվում՝ մեկ անչափահաս, 8 անչափահաս տղա և 12 տղամարդ՝ համեմատաբար փոքր հանցագործությունների համար դատապարտված։
Հրադադարի համաձայնագրի իրականացումը ներառում է երեք փուլ. առաջինը նախատեսված է 42 օրվա համար, իսրայելական ուժերն այդ ընթացքում պետք է լքեն գոտու ամենախիտ բնակեցված տարածքները և նահանջեն դեպի անկլավի սահմանները։ ՀԱՄԱՍ-ը կազատի 33 իսրայելցի պատանդի, այդ թվում՝ կանանց և տարեց քաղաքացիների, Իսրայելն իր հերթին կազատի 1890 պաղեստինցի բանտարկյալի։
Եթե առաջին փուլի պայմանները հաջողությամբ կատարվեն, ենթադրվում է, որ կողմերը կպայմանավորվեն հետագա փուլերի շուրջ։