ԿԸՀ-ն հունվարի 14-ին ստացել է Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սամվելի Սահակյանի մահվան մասին տեղեկացնող գրությունը։
«Ազգային ժողովի «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվել է նույն ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Սամվելի Խերանյանին»,- նշված է ԿԸՀ հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին՝ ժամը 16:41-ի սահմանում, ՆԳՆ ՓԾ 911 ծառայություն էր զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևան-Մեղրի ճանապարհի 90-րդ կիլոմետրին՝ ձորում, նկատել է շրջված վիճակում գտնվող ընկերոջ՝ Մհեր Սահակյանի «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան։
Մհեր Սահակյանը պատգամավոր էր ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքից 2022-ին թվականին։