Երևանի թիմը պատրաստ է համահայկական ձմեռային 2-րդ խաղերին: Մարզիկներն այս օրերին ակտիվորեն մարզվում են: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Ջերմուկում փետրվարի 1-ին կմեկնարկեն համահայկական ձմեռային խաղերը:
Ավելի վաղ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ Նորավանքում վառվել է համահայկական ձմեռային խաղերի կրակը, որը մարզիկները կհասցնեն Ջերմուկ: