Նոր Նորքում գտնվող Տորք Անգեղի արձանի հարակից կանաչ գոտին կվերածվի բացառիկ զբոսավայրի:
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, ընթացքում է նախագծի երկրորդ փուլը. անցկացվել է արտաքին լուսավորություն, և կառուցվել է հեղեղատար համակարգ, այս պահին ընթանում է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի մոնտաժման գործընթացը: