Եթե զուտ մահացության ցուցանիշներին նայենք, Հայաստանն աշխարհում միջինից լավ վիճակում է, և մեր ունեցած ռեսուրսների պայմաններում շատ ավելի լավ արդյունքներ ենք ցույց տվել, քան մեզանից 10 անգամ ավելի հարուստ երկրներ: Այդ մասին ասաց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արսեն Թորոսյանը
Անդրադառնալով պատգամավոր Գեղամ Նազարյանի դիտարկմանը, թե պարզվել է՝ պատվաստվելն այդքան էլ օգուտ չէ, և արդյոք ի՞նչ է կարծում Արսեն Թորոսյանն այժմ՝ պատվաստվելը պարտադի՞ր էր, նա պատասխանեց. «Պատվաստանյութի արդյունավետության դեմ որևէ ապացույց մինչ օրս չկա: Պատվաստանյութը եղել է արդյունավետ: Իհարկե, չի եղել 100 տոկոս արդյունավետ, ինչպես այլ պատվաստանյութեր:
…Օրինակ՝ ես պատվաստվել եմ և որևէ թեստի գումար չեմ վճարել: Ի դեպ, 7 անգամ եմ պատվաստվել քովիդի դեմ»,- ընդգծեց Արսեն Թորոսյանը: