Պատասխան Ալիևի ոչ միայն երեկվա ու այսօրվա, այլև առաջիկա հոխորտանքներին՝ Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերության փաստաթղթի փորձագիտական գնահատականն է: Մասնագետները նկատում են, որ արդեն իսկ Բաքուն սկսել է ավելի քիչ աղմկել:
Փորձագետները նաև համոզված են, որ եթե չլիներ 2024-ի ապրիլի հինգի Փաշինյան-Բլինքեն-Ֆոն-դերլայեն հանդիպումը, չէր լինի նաև այս փաստաթուղթը: Քաղաքագետները նշում են, որ լուրջ ջանքեր և հետևողական աշխատանք է պահանջվելու՝ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար, նաև հավելում՝ նույնքան լուրջ և համառ, որքան կատարվել է փաստաթղթի ստորագրումն իրականություն դարձնելու համար:
Քաղաքագիտական հանրության գնահատականներին Իրինա Մկրտչյանն է ծանոթացել։
Մանրամասները՝ տեսանյութում։