Կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձ արտահանձնվել են Հայաստանից Թուրքիա։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի արտգործնախարարությունը։
«Արձագանքելով Ինտերպոլի Կարմիր ծանուցմամբ ներկայացված խնդրանքին` 2025 թվականի հունվարի 19-ին Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ»,- ասված է հաղորդագրությունում:
Թուրքիայի արտգործնախարարությունը երախտագիտություն է հայտնել Հայաստանին գործակցության համար:
Արտահանձնված անձինք կազմավորված հանցավոր խմբավորման անդամներ Իբրահիմ Կայմակը և Էրջան Յըլմազն են: