Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկին հավանություն տալու Կառավարության որոշմանը հատկապես սուր են արձագանքել Մոսկվայից։
Ռուս պաշտոնյաների իրար հաջորդող հայտարարությունները փորձագետները սպառնալիք են որակում, բայց և նշում են՝ մտահոգվելու առիթ ոչ այնքան Երևանը, որքան Մոսկվան ունի։
Դեպի ԵԱՏՄ երկրներ առևտրաշրջանառության ծավալները մի քանի անգամ գերազանցում են ԵՄ երկրների ցուցանիշը: Վերլուծաբանների գնահատմամբ՝ համամասնությունը կարող է փոխվել, եթե Հայաստանը դիվերսիֆիկացնի տնտեսությունը։
ԵԱՏՄ, թե՞ Եվրամիություն. ո՞րն է Հայաստանի համար առավել հեռանկարային:
Կառավարող ուժից պնդում են՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց օրակարգում այս պահին չկա, իսկ ԵՄ անդամակցության գործընթացը Հայաստանի համար զուգահեռ օրակարգ է։
Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան