Նոյեմբերի 15-ից սիգի ձվադրման ժամանակահատվածում Սևանում որսն արգելված է:
Լճի երկայնքով էկոպարեկները շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում: Թաքցված լողամիջոցները հայտնաբերվում և տեղափոխվում են «Սևան» ազգային պարկի տարածք:
Խիստ վերահսկողությունն ու բացատրական աշխատանքները զգալիորեն նվազեցրել են որսագողությունը: Ապօրինի որսը պակասել է նաև տուգանքների նոր սահմանաչափերով պայմանավորված:
Սևանա լճի տարածքում սիգի որսի կանխարգելիչ միջոցառումները կիրականացվեն մինչև հունվարի 20-ը, սակայն ձկնորսները դեռևս չեն կարող ձուկ որսալ, քանի դեռ չեն կնքել նոր պայմանագրերը:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան