Իսրայելը ստացել է պատանդների ցուցակը, որոնց պետք է ազատ արձակի պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը գործարքի առաջին փուլում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանին:
«Ցուցակը ստացվել է մի քանի րոպե առաջ»,- պատասխանել է Գենդելմանը՝ ի պատասխան ցուցակի փոխանցման մասին հարցին:
Պաղեստինյան Գազայի հատվածում հակամարտության կողմերը՝ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը, ԱՄՆ-ի, Կատարի, Եգիպտոսի միջնորդությամբ պայմանավորվել են հունվարի 19-ից 42 օրով դադարեցնել կրակը ու հայտարարել ռազմական գործողություններին վերջ տալու մտադրության մասին, որոնք 15 ամսում խլել են շուրջ 46 հազար պաղեստինցու և 1500 իսրայելցու կյանք:
Գործարքի առաջին փուլը ենթադրում է իսրայելցի 33 պատանդի ազատ արձակում՝ շուրջ 1000 պաղեստինցի բանտարկյալի դիմաց:
Իսրայելական զորքերը պետք է հետ քաշվեն Գազայի հատվածի սահմանը, թեև դեռևս կմնան դրա սահմաններում:
Հիշեցնենք՝ չնայած գործարքի հաստատման մասին հայտարարություններին՝ Իսրայելի կառավարությունը մեղադրել է ՀԱՄԱՍ-ին վերջին րոպեին նոր պայմաններ առաջ քաշելու համար: Իսրայելի վարչապետը հայտնել է, որ շարժումը հետ է կանգնում գործարքի որոշ դրույթներից, ինչը կարող է խոչընդոտել գերիների ազատ արձակումը: