Վրաստանում ապրիլի 28-ից մայիսի 8-ը տեղի կունենան «Վրաստան-ՆԱՏՕ 2025» հրամանատարաշտաբային զորավարժությունները: Այդ մասին հայտնել է Վրաստանում Իտալիայի դեսպանությունը։
Զորավարժություններին իրենց մասնակցությունն արդեն հաստատել են Ադրբեջանը, Ալբանիան, Բուլղարիան, Հունգարիան, Գերմանիան, Հունաստանը, Լեհաստանը, Սլովակիան, Թուրքիան, ԱՄՆ-ը և Ֆրանսիան:
Նշվում է, որ Հայաստանը զորավարժությանը մասնակցելու է որպես դիտորդ։