Իրանի Գերագույն դատարանի շենքի մոտ կրակոցներ են հնչել, երկու դատավոր սպանվել է, մեկը՝ վիրավորվել։
Նշվում է, որ նրանք զբաղվել են ահաբեկչության և լրտեսության համար մեղադրվողների գործերով:
Իշխանությունները տեղի ունեցածը ահաբեկչական գործողություն են որակել։
Լրատվամիջոցների տվյալով՝ հարձակումն իրականացրած անձն անմիջապես ինքնասպան է եղել: