Թել Ավիվում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա, ինչի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է՝ հայտնել է The Jerusalem Post-ը:
Նշվում է, որ տուժածներից մեկը մոտ 20 տարեկան տղամարդ է. նա մարմնի վերին մասում դանակի լուրջ վնասվածքներ է ստացել, նրան հոսպիտալացրել են:
Թել Ավիվում դանակահարության դեպքը հետաքննվում է որպես ենթադրյալ ահաբեկչական գործողություն: Ոստիկանության տվյալով՝ հարձակվողը Լևոնտին փողոցում փորձել է դանակով հարվածներ հասցնել անցորդներին, նրան գնդակահարել է անցորդներից մեկը: