Ջերմուկը հյուրընկալում է Համահայկական 2-րդ ձմեռային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը և մարզական մեծ շքերթը։
«Ջերմուկ՝ 1 փետրվարի… Համահայկական ձմեռային խաղեր»,- Ֆեյսբուքում տեսանյութին կից գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Ավելի վաղ Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ Նորավանքում վառվել է Համահայկական ձմեռային խաղերի կրակը, որը մարզիկները կհասցնեն Ջերմուկ: