Վերջին մեկ տարում Հայաստանում օրինական զենք ձեռք բերելու համար դիմել է 3100 քաղաքացի:
Նրանցից միայն 2600-ն է հաղթահարել քննությունները: Նախկինում զենքի թույլտվություն ունենալու համար քաղաքացին պետք է լիներ որսորդմիության անդամ: Այսօր դրա իրավունքը կարող է ունենալ չափահաս ցանկացած մեկը:
Ըստ մասնագետների՝ զենքի ձեռքբերման օրինականությունը կպակասեցնի դրանով հանցագործություն կատարելու ցանկությունը, քանի որ կատարողը կիմանա, որ բացահայտելը իրավապահների համար խնդիր չէ:
Հեղինակ՝ Տաթևիկ Աբրահամյան