Հունվարի 15-ին Վաշինգտոնում Հայաստանի դեսպանությունում անցկացվեց Վաշինգտոնում Ֆրանկոֆոն դեսպանների խմբի հերթական հանդիպումը` ԱՄՆ-ում Գաբոնի դեսպանի նախագահությամբ։
Դիմելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ մի շարք երկրների դեսպաններին, գործերի ժամանակավոր հավատարմատարներին և այլ ներկայացուցիչներին՝ դեսպան Լիլիթ Մակունցը հպարտությամբ վերահաստատեց Ֆրանկոֆոն ընտանիքի հետ Հայաստանի կապը՝ ընդգծելով համերաշխության, խաղաղության և մշակութային բազմազանության արժեքների կարևորությունը։
Օգտվելով առիթից՝ դեսպան Մակունցը ներկաներին տեղեկացրեց նաև Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերություններում կարևոր ձեռքբերման՝ Հայաստանի և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերություն հաստատող պատմական փաստաթղթի ստորագրման մասին: