Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2020 թվականից ի վեր առաջին անգամ Լիբանանում է՝ օգնելու արագացնել կառավարության ձևավորումը: Օդանավակայանում Մակրոնին դիմավորել է Լիբանանի ժամանակավոր վարչապետ Նաջիբ Միքաթին։
էմանուել Մակրոնը հայտարարել է, որ այցի շրջանակում կհանդիպի ՅՈՒՆԻՖԻԼ-ի ներկայացուցիչների, ամերիկացի պաշտոնյաների, Լիբանանի նոր նախագահ Ժոզեֆ Աունի և խորհրդարանի խոսնակի հետ:
Վարչապետ Միքաթին ողջունել է Ֆրանսիայի հանձնառությունը Լիբանանի տնտեսության վերականգնմանն ու վերակառուցմանը, ներառյալ քննարկումները Համաշխարհային բանկի հետ հավատարմագրային հիմնադրամ ստեղծելու վերաբերյալ:
Լիբանանի վարչապետն ընդգծել է Ֆրանսիայի պատմական կապերը Լիբանանի հետ և խոստացել շարունակել համագործակցությունը՝ երկիրը կայունացնելու համար: