Հունվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է «Հայաստան-ԵՄ ռազմավարական գործընկերության խթանում Վիշեգրադյան քառյակի փորձի հիման վրա» ծրագրի շրջանակներում կայացած համաժողովի քննարկմանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
«Նախարարի տեղակալն իր ելույթում անդրադարձել է Վիշեգրադյան քառյակի հետ համագործակցությանը, մասնավորապես՝ Եվրոպական միության հետ հարաբերությունների համատեքստում։ Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է Վիշեգրադյան քառյակի երկրների՝ Հայաստանի հետ լավագույն փորձի փոխանակման կարևորությունը և երկկողմ հարաբերությունների զարգացման առաջընթացը:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության ընդգրկուն և հավակնոտ օրակարգին և ընթացիկ նախաձեռնություններին»,- ասված է հաղորդագրության մեջ: