Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա:
Նախատեսված են Իրանի և Ռուսաստանի նախագահների բանակցությունները Կրեմլում, որոնց ավարտին կողմերը կստորագրեն Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր:
Կրեմլից հայտնել են, որ կողմերը կարող են քննարկել իրավիճակը Սիրիայում, Պաղեստինի շուրջ, Հարավային Կովկասում և Իրանի միջուկային ծրագրի հարցը:
Իրանի նախագահին օդանավակայանում դիմավորել են Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը և փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն: