Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարները: Բացի երկկողմ հարաբերություններից Ջեյհուն Բայրամովը և Մակա Բոչորիշվիլին անդարադարձել են տարածաշրջանային զարգացումներին: Բոչորիշվիլին իր հայտարարել է, որ Թբիլիսին միշտ հանդես է եկել Հարավային Կովկասում կայունության օգտին և պատրաստ է աջակցություն տրամադրել այդ հարցում։
«Դա չափազանց կարևոր է, քանի որ միայն խաղաղության պայմաններում է հնարավոր տարածաշրջանային հզոր տնտեսություն կառուցել», - հավելել է դիվանագետը։
Բայրամովը, խոսելով Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացից, հերթական անգամ մեղադրել է Հայաստանին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն իբր չհարգելու և ռևանշիզմի համար: Նա պնդել է, որ Հայաստանի սահմանադրությունը պետք է փոխվի: Միաժամանակ ադրբեջանցի դիվանագետը նշել է, որ խաղաղության ուղղությամբ զգալի առաջընթաց է գրանցվել, սահմանազատման հարցում դրական ձեռքբերումներ կան:
Բայրամովն անդրադարձել է Բաքու-Վաշինգտոն հարաբերություններին: Նա բողոքել է, որ Միացյալ Նահանգներն ընդունել է Բաքվին ռազմական աջակցությունն արգելող 907-րդ արձանագրությունը՝ նրա ձևակերպմամբ՝ այդպիսով պատժելով Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի դեմ գործողությունների համար:
Բայրամովը նաև հայտարարել է, որ ժամանակն է դադարեցնել Ադրբեջանում USAID-ի գործունեությունը, քանի որ, ըստ նախարարի, այն հաշվի չի առնում Ադրբեջանի շահերը:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։