Կրեմլում ընթանում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի բանակցությունները:
Պուտինը գոհունակություն է հայտնել երկկողմ հարաբերությունների մակարդակի կապակցությամբ: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Մոսկվայի և Թեհրանի միջև ստորագրվելիք համապարփակ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը լրացուցիչ խթան կհաղորդի երկու երկրների փոխգործակցությանը գրեթե բոլոր ուղղություններով։
Փեզեշքիանն ընդգծել է Ռուսաստանի հետ համակողմանի հարաբերությունների զարգացման կարևորությունը։ Նրա խոսքով՝ նոր փաստաթղթի ստորագրումը մեծ թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը, և դա ամուր հիմք կհանդիսանա առաջ շարժվելու համար։
«Կարծում ենք, որ Ռուսաստանի Դաշնության հետ մեր երկկողմ հարաբերությունները կրում են ռազմավարական կարևոր և համապարփակ բնույթ։ Ամուր կերպով շարունակելու ենք մեր զրույցն ու երկխոսությունը ձեզ հետ»,- ասել է Իրանի նախագահը։