Բաքվում սկսվել է Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով դատավարությունը:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ լսումները տեղի են ունենալու Բաքվի ռազմական դատարանում: Նշվում է, որ դատարանը քննելու է ընդհանուր 2548 դրվագ: Ադրբեջանում պահվող 15 անձի (Արկադի Ղուկասյան, Արայիկ Հարությունյան, Բակո Սահակյան, Դավիթ Իշխանյան, Դավիթ Բաբայան, Լևոն Մնացականյան, Դավիթ Մանուկյան, Գարիկ Մարտիրոսյան, Մելիքսեթ Փաշայան, Դավիթ Ալավերդյան, Գուրգեն Ստեփանյան, Լևոն Բալայան, Մադաթ Բաբայան, Վասիլի Բեգլարյան, Էրիկ Ղազարյան) ներկայացվել են մի շարք կեղծ մեղադրանքներ՝ ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում, հանցավոր համագործակցություն, ապօրինի կերպով զենքի շրջանառում, բնակչության տեղահանում և այլն:
Այսօր մեկնարկում է նաև ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը։ Նրա գործը քննվում է առանձին վարույթով:
Մեղադրանքներից մի քանիսը ենթադրում են պատիժ մինչև ցմահ ազատազրկում: