Լոս Անջելեսի շրջանում հրդեհաշիջման աշխատանքներում առաջընթաց կա, սակայն ԱՄՆ ազգային օդերևութաբանական ծառայությունից հայտարարել են, որ սպասվում է քամու ուժգնացում. պաշտոնյաները նախազգուշացրել են, որ նոր տարհանումների հավանականություն կա:
Մասնագետները ահազանգում են նաև, որ ուժգին քամիներին զուգահեռ վտանգի մյուս գործոնը խոնավության ցածր մակարդակն է:
Լոս Անջելեսի ոստիկանապետը հայտարարել է, որ հրդեհաշիջման աշխատանքներին զուգահեռ՝ ակտիվ շարունակվում են անհայտ կորածների որոնման աշխատանքները:
Լոս Անջելեսի քաղաքապետի խոսքով՝ զգոնությունը չպետք է թուլացնել: Նա կոչ է արել բնակչությանը խստորեն հետևել իշխանությունների ցուցումներին և ենթարկվել տարհանման հրահանգներին: