ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում մասնակցում են Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային համաժողովին (GFFA)։
GFFA-ն միջազգային համաժողով է, որի ընթացքում քննարկվում են գլոբալ գյուղատնտեսության և պարենային քաղաքականության ապագայի հիմնական խնդիրները: Այն ամեն տարի անցկացվում է Բեռլինում միջազգային «Կանաչ շաբաթ»-ի (Grüne Woche) ընթացքում։
GFFA-ն կազմակերպվում է Պարենի և գյուղատնտեսության դաշնային նախարարության (BMEL) կողմից՝ Messe Berlin-ի հետ համագործակցությամբ: