Ադրբեջանում սկսվել է Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով դատավարությունը. դատավարության ժամանակ պետական մեղադրանքը պաշտպանելու է Ադրբեջանի 6 դատախազ։ Գործը քննվում է Բաքվի զինվորական դատարանում՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։ Ադրբեջանում պահվող 15 անձի մեղադրանք է առաջադրվել 2548 դրվագով։ ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
Նրանց ներկայացվել են մի շարք կեղծ մեղադրանքներ՝ ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում, հանցավոր համագործակցություն, ապօրինի կերպով զենքի շրջանառում, բնակչության տեղահանում և այլն: Մեղադրանքներից մի քանիսը ենթադրում են պատիժ մինչև ցմահ ազատազրկում: