ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածի կառուցման աշխատանքներն ակտիվ ընթացքում են։
Այս պահին իրականացվում են հողային, թունելի փորման, հենապատերի և կամուրջների հենարանների բետոնացման աշխատանքներ։
Ծրագրի ավարտին նախատեսում է ունենալ 32 կմ ճանապարհ, 2 թունել և 17 կամուրջ, որոնցից ամենաերկարը 720 մետր է։