Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից տեղեկացնում են, որ էլեկտրոնային կրիչ (չիպ) ունեցող նույնականացման քարտերով ևս հնարավոր է ակտիվացնել բջջային էլեկտրոնային ստորագրություն։
«Pin և puk կոդերը եզակի են, տրվում են միայն քաղաքացուն և կորցնելու դեպքում վերականգնել հնարավոր չէ։ Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Վավերական նույնականացման քարտով անհրաժեշտ է մոտենալ բջջային օպերատորին և ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը (mID)»,- հայտնում են ծառայությունից: