2024 թվականի ընթացքում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից բռնագանձվել է 57.799.536.644 դրամ, որից պետական բյուջեի օգտին բռնագանձվել է 19.360.377.791 դրամ, այդ թվում՝ ՃՈ և Պարեկային ծառայության օգտին հարուցված կատարողական վարույթներով՝ 5.869.328.039 դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ 33.886.710.010 դրամ, ֆիզիկական անձանց օգտին՝ 2.736.877.648 դրամ, որից ալիմենտի բռնագանձման կատարողական վարույթներով՝ 1.984.177.461 դրամ, ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով՝ 1.815.571.195 դրամ։ Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից՝ ներկայացնելով 2024 թվականի ՀԿԱԾ գործունեությունը:
«Հայցի ապահովման կատարողական վարույթներով վերականգնվել է 694.465.572 դրամ:
Հաշվետու ժամանակահատվածում բռնագանձվել է 5.187.901.473 դրամ կատարողական ծախս, որը 2023 թվականի համեմատ ավելի է 128.834.286 դրամով»,- նշվում է հաղորդագրության մեջ: