Երևանում հունվարի 17-ի ցերեկը, 18-ին, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։
Հանրապետության տարածքում հունվարի 17-ի ցերեկը, 18-ին, 19-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն։
Քամին՝ հյուսիսարևմտյան, 2-5 մ/վ, հունվարի 17-20-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ։
Օդի ջերմաստիճանը 17-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։