Մոտ 2500 խախտում՝ հարյուրից ավելի կրթական հաստատություններում. Կրթության տեսչական մարմնի ղեկավարը ամփոփիչ ասուլիսում ներկայացրել է պլանային ստուգումների պատկերը: Խնդիրները վերաբերել են մանկավարժական կադրերի նշանակումներին, ուսանողների ընդունելությանը, ներառական կրթական միջավայրի ապահովմանը: Տեսչականը նաև դասալսումներ է կազմակերպել, ուսուցիչների կարողությունները հիմնականում գնահատել լավ և բավարար, իրականացրել սովորողների կարողությունների գնահատում:
Հեղինակ՝ Աննա Զախարյան