Հունվարի 15-ի գիշերը Ռուսաստանի Վորոնեժի շրջանի նավթի պահեստում հրդեհ է բռնկվել՝ հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։ Նրա խոսքով՝ «հրդեհն» առաջացել է ձեռնարկության տարածքի վրա մի քանի անօդաչու թռչող սարքերի ընկնելու պատճառով։
«Նախնական տվյալներով՝ զոհեր չկան, դեպքի վայրում աշխատում են շտապօգնության ծառայությունները»,- նշել է Գուսևը՝ հավելելով, որ տարածաշրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման վտանգը պահպանվում է։
ՌԴ պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ հունվարի 15-ին խմբային հարվածի հետևանքով խոցվել է Ուկրաինայի Լվովի մարզի Ստրիյ քաղաքի գազի ստորգետնյա պահեստարանի վերգետնյա ենթակառուցվածքը։
Գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, որ Ռուսաստանի զինված ուժերը գերճշգրիտ զենքով խմբակային հարված են հասցրել ուկրաինական գազա-էներգետիկ ենթակառուցվածքի կարևորագույն օբյեկտներին։
ՌԴ ՊՆ-ը հայտարարել է, որ դա պատասխան է ուկրաինական տարածքից Ռուսաստանի խորքերը ամերիկյան ATACMS և բրիտանական «Storm Shadow» հրթիռների հարվածներին, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասում «Ռուսկայա» կոմպրեսորային կայանի վրա հարձակվելու փորձին՝ խափանելու «Թուրքական հոսք» գազատարով գազի մատակարարումը: