Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի համաձայնագիրը, որը պետք է ապահովի երկու կողմերի պատանդների ու գերիների ազատ արձակումը: Արտգործնախարարությունը հույս է հայտնել, որ այն կարևոր դեր կխաղա պաղեստինցի ու իսրայելցի ժողովուրդների անվտանգության ապահովման գործում: Գերատեսչությունը բարձր է գնահատել հատկապես ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի միջնորդական ջանքերը: Հրադադարը ողջունել է նաև միջազգային հանրությունը:
Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։