Պատմական իրադարձություն՝ այսպես են արդեն բնորոշում Վաշինգտնում ստորագրված Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը: Բայց ամենաուշագրավը մինչև ստորագրումն էր, երբ ԱՄՆ պետաքարտուղարը իր խոսքում շատ հստակ շեշտադրումներ արեց՝ ձևակերպելով փաստաթղթի գլխավոր մեսիջները՝ Հայաստանի ինքնիշխանության պաշտպանություն՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Բլինքենի խոսքին հաջորդեց մեր դիվանագիտության ղեկավարի հայտարարությունը՝ մեր երկիրը խորապես գնահատում է ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը Հայաստանի անկախությանն, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։