Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրինագծերով առաջարկվում է պետական, ինչպես նաև ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված)՝ պետության սեփականությանը պատկանող հողերը մշտական (անհատույց) օգտագործման կամ նվիրատվության տրամադրել «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով սահմանված կարգերով, պետական գույքի կառավարման լիազոր մարմնի կողմից Հողային օրենսգրքով, օգտագործման տրամադրման կամ նվիրատվության մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգերով։
Ներկայումս գործող կարգավորումների համաձայն՝ ըստ էության, պետական սեփականություն հանդիսացող հողերի սեփականատեր հանդիսանում է պետությունը, սակայն զրկված է օրենսդրությամբ սահմանված կարգով լիարժեք տնօրինելու և տիրապետելու հնարավորությունից, և հողամասերի հանրային օգտակարության բարձրացման կամ տնտեսական շրջանառության մեջ դնելու ուղղությամբ քայլեր չեն իրականացվում։ Բացի դրանից՝ ներկա պահին պետական մարմինների տնօրինությանն են հանձնված օտարման կամ հետագա կառավարման համար նախատեսված հողամասեր, որոնց գծով Կառավարությունը՝ ի դեմս կոմիտեի, համապատասխան լիազորություններ չունենալու պատճառով, չի կարողանում իրականացնել արդյունավետ կառավարում, այդ թվում՝ անհատույց օգտագործման կամ նվիրատվության տրամադրում։ Բացի դրանից՝ անհրաժեշտ է ամբողջությամբ հստակեցնել պետության սեփականությունը հանդիսացող հողերի նկատմամբ Կառավարության և կոմիտեի իրավասությունները, քանի որ գործող օրենսդրությամբ պետության սեփականությունը հանդիսացող հողերի օտարման, ինչպես նաև նվիրաբերության իրավասությունը պատկանում է վերջիններիս։
Նախագծերի ընդունմամբ կկանոնակարգվի պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված)՝ պետության սեփականությանը պատկանող հողերի անհատույց օգտագործման տրամադրման կամ նվիրատվության գործընթացը, ինչն էլ կնպաստի պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացմանը։