Եվրամիությունը նախնական հիմք է ստեղծում Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների լայնածավալ վերացման համար, ներառյալ՝ տրանսպորտի, նավթի և գազի արտահանման, ֆինանսական ու բանկային ոլորտները՝ ասվում է Euronews-ի տրամադրության տակ հայտնված ոչ պաշտոնական փաստաթղթում:
ԵՄ ոչ պաշտոնական փաստաթղթում, որն անդամ երկրներն օգտագործում են դռնփակ բանակցություններում, նաև ասվում է, որ ահաբեկչական խմբավորումների ցուցակից «Ալ-Քաիդայի» հետ կապված խմբավորումներին, ինչպիսին, օրինակ՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամն» է, հնարավոր է հեռացնել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կայացրած որոշումից հետո:
«Խմբավորման ցանկացած հեռացում ցանկից պետք է երաշխավորված լինի, որ Սիրիան չի վերածվի ահաբեկչական խմբավորումների վայրի, որին կցանկանան միանալ օտարերկրյա զինյալները, կկանխվի ահաբեկչության ֆինանսավորման ռիսկը»,- նշվում է փաստաթղթում:
Այն պատրաստել է ԵՄ Խորհուրդը բանակցությունների համար, և սպասվում է, որ կքննարկվի ըստ էության, հնարավոր է նաև, որ համաձայնեցվի հունվարի 27-ին ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ:
Փաստաթղթի համաձայն՝ Բաշար Ասադն ու նրա կողմնակիցները չեն կարողանա օգտվել պատժամիջոցների չեղարկումից: