Ադրբեջանի իշխանությունները չեն տեսնում ԱՄՆ ՄԶԳ ամերիկյան ներկայացուցչության՝ երկրում գործելու անհրաժեշտությունը, հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Հինգշաբթի իր վրացի գործընկեր Մակա Բոճորիշվիլու հետ մամուլի ասուլիսում նա ասել է, որ USAID-ի գործունեությունը Ադրբեջանում մեծապես նպաստել է ԱՄՆ շահերի առաջմղմանը։ Նա հիշեցրել է, որ կազմակերպության հետ համագործակցության շրջանակային փաստաթուղթը գործում է 2000 թվականից։
«Մենք վերլուծել ենք այս փաստաթղթի դրույթները և թե ինչպես են դրանք իրականացվել վերջին տարիներին: Պարզվեց, որ ԱՄՆ ՄԶԳ գործունեությունը չի ծառայում Ադրբեջանի շահերին, այլ ուղղված է Ադրբեջանում ԱՄՆ օրակարգի իրականացմանը: Հիմք ընդունելով դա՝ համաձայնագրի դրույթներին համապատասխան, մենք ծանուցումներ ենք ուղարկել և հայտնել ենք, որ շահագրգռված չենք ներկայիս պայմաններով համաձայնագրի երկարաձգման հարցում»,- ասել է Բայրամովը։